Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի նիստը


ՀՀ կառավարության շենքը Երևանում

2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ն անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով, այսօր Կառավարությունում տեղի ունեցած Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Նիստը գլխավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Համահայկական 6-րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ խաղերի համեմատ 7-ով ավելի:

«Խաղերն անցկացվելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում: Ներկա դրությամբ արտերկրից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 հազար 691 մարզիկ-մարզուհի: Ակնկալվում է, որ միայն արտերկրից մարզիկների թիվը կհասնի 5 հազարի», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG