Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել


Այսօր տեղական ժամանակով ժամը 20.01-ին (Գրինվիչի ժամանակ՝ 16.01-ին) «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ստորգետնյա ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG