Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է տնտեսության զարգացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները:

Կառավարության տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում, և ընդհանրապես, տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին, հնարավոր զարգացումներին, մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:

«Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG