Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին երրորդ քառամյա ժամկետով վերընտրվել է իր պաշտոնում: 3 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Պլատինին Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունը կղեկավարի ևս 4 տարի: Ընտրությունը կատարվել է Վիեննայում ՈւԵՖԱ-ի համագումարի ժամանակ, որում նախագահի միակ թեկնածուն հենց Միշել Պլատինին էր:

«Ինչպես դուք գիտեք, իմ վերընտրվելը նաև նշանակում է, որ ես կշարունակեմ պաշտոնավարել որպես ՖԻՖԱ-ի փոխնախագահ ևս 4 տարի», - ասել է Պլատինին՝ շարունակելով․ - «Մենք՝ եվրոպացիներս, ուզում ենք ուժեղ ՖԻՖԱ ունենալ, ՖԻՖԱ, որը հարգանքի է արժանի և հարգված է, քանի որ այն ֆուտբոլը կառավարող գերագույն մարմինն է և միշտ կլինի այդպիսին»:

Նշենք, որ ՈւԵՖԱ-ի ղեկավարը այն եզակի պաշտոնյաներից է, ով քննադատել էր ՈւԵՖԱ-ի վերադաս՝ ՖԻՖԱ-ի երկարամյա նախագահ Զեպ Բլատերին՝ նշելով, որ նա չպետք է 5-րդ անգամ անընդմեջ ընտրվի ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG