Մատչելիության հղումներ

Ռուսաստանի զինված ուժերի բևեռային ստորաբաժանումները կսովորեն շնասայլակներ վարել


Ռուսաստանի Հեռավորարևելյան ռազմական ակադեմիայի խոսնակ Ալեքսանդր Գորդեևը հայտարարել է, որ իրենց սաներն այսուհետև սովորելու են շնասայլակ վարել և վարժեցնել շներին:

Նրա խոսքով, Ակադեմիան վարժանքների համար օգտագործում է լայկաների և հենց այդ ցեղատեսակի շներն էլ հատկացվելու են բևեռային շրջաններում ծառայող զինվորական ստորաբաժանումներին:

Ռուսաստանը, Կանադան, Դանիան և Միացյալ Նահանգները հավակնություններ ունեն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատվածների նկատմամբ, որոնք հարուստ են ստորջրյա էներգետիկ ռեսուրսներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG