Մատչելիության հղումներ

Ֆրանսիական Ալպերում վթարի է ենթարկվել Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A 320 ինքնաթիռը:

«Ֆրանսպրես»-ը, հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության աղբյուրներին, տեղեկացնում է, որ ինքնաթիռում անկման պահին եղել է 148 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 ներկայացուցիչ:

Միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են, որ ինքնաթիռի մեջ հիմնականում եղել են Գերմանիայի քաղաքացիներ:

Իրավապահները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ըստ ստացված տեղեկությունների, ինքնաթիռի անկման հետևանքով փրկվածներ չկան: Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ վայրը, որտեղ ընկել է ինքնաթիռը, դժվարամատչելի է:

France Info ռադիոկայանի տվյալներով, ինքնաթիռը ընկել է ծովի մակերևույթից մոտ 2 700 մետր բարձրության վրա:

«Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, թռիչքից 47 րոպե անց ինքնաթիռի անձնակազմը վթարի ազդանշան է ուղարկել: Կան տվյալներ, որ ինքնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքից 1 ժամ 15 րոպե անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG