Մատչելիության հղումներ

Նաիրտցիները նամակ են պատրաստել ուղղված գլխավոր դատախազին՝ ընդդեմ Կառավարության


Նաիրիտցիները՝ ցույցի ժամանակ, 19-ը մարտի, 2015թ.

Հարյուրավոր նաիրիտցիներ այսօր վաղ առավոտից նախագահականի մոտից երթով շարժվեցին Ազգային ժողով։ «Պարտքի մարում» կոչով «Նաիրիտ»-ի աշխատողները պատգամավորներին հորդորեցին դուրս գալ ու լսել իրենց պահանջները։

«Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ նամակ են պատրաստել ուղղված գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ընդդեմ Հայաստանի կառավարության։

«Նամակն իրենից ներկայացնում է հայտարարություն հանցագործության մասին, որ գործարանում յուրացումներ են եղել», - ասաց Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանը «Նաիրիտ»-ի հարցով ևս հարցում է ուղարկել Կառավարություն։

Հիշեցնենք, փետրվարի 6-ին մեկ տարվա աշխատավարձի պարտքով աշխատանքից ազատվեց գործարանի 1700 աշխատակից։ Ավելի ուշ «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրություն սկսեց գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG