Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Օբամային զենքի մատակարարել Ուկրաինային


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը բանաձև է ընդունել, որով նաև կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Ուկրաինային զենք մատակարարել, փոխանցում է Associated Press-ը՝ նշելով, որ այս կերպ, ըստ կոնգրեսականների, ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային պահպանել իր տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։

Բանաձևն ընդունվել է 348 կողմ և 48 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Այդ պատերազմն արդեն հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Կան տաս հազարից ավելի վիրավորներ, միլիոնավոր տեղահանվածներ։ Այն արդեն սպառնալիք է Եվրոպայի կայունության համար», - տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի կոնգրեսական, դեմոկրատ Էլիոթ Էնգելին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG