Մատչելիության հղումներ

Աֆղանստանում զինյալները կրակ են բացել մայրուղու վրա, կա 13 զոհ


Աֆղանստանում այսօր վաղ առավոտյան անհայտ զինյալները կրակ են բացել Վարդակ գավառի մայրուղու վրա՝ սպանելով 13 մարդ:

Այս գավառը հիմնականում գտնվում է թալիբանների վերահսկողության տակ, և այստեղ զինյալների հարձակումները հաճախադեպ են:

Այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ-ում է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին: Այսօր ավելի ուշ նախատեսվում է Ղանիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է Ղանիի խնդրանքը՝ որոշակի «ճկունություն» ցուցաբերել Աֆղանստանից ամերիկյան շուրջ 9,800 զինծառայողներին դուրս բերելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG