Մատչելիության հղումներ

Անջատողականները տանկեր են տեղակայել Ուկրաինայի արևելքում


Ուկրաինացի պաշտոնյաները ռուսամետ անջատողականներին այսօր մեղադրել են Ուկրաինայի արևելյան հատվածում՝ շփման գծում, հրասայլեր և ծանր տեխնիկա տեղափոխելու մեջ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, Հորլիվկա քաղաքի մերձակայքում տեղակայվել են անջատողականների 12 հրասայլեր:

Ուկրաինական զինված ուժերը տեղեկացրել են, որ անջատողականների ռազմական գործողությունների հետևանքով կառավարական բանակի 6 զինծառայող է վիրավորվել վերջին 24 ժամում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG