Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում ռումբ չի հայտնաբերվել․ ահազանգը կեղծ էր


ԵՊՀ-ում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում ռումբ չկար, ահազանգը կեղծ էր: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ դեպքի վայրում մեծ թվով սակրավորական խմբերը ստուգել են շենքը նկուղից մինչև տանիք:

Այսօր 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում պայթուցիկ է տեղադրված: Արդեն 13.06-ից, ըստ նախարարության աշխատակցի, փրկարարները սկսել են համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքինց մարդկանց տարհանել:

ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ նման ահազանգի առաջին դեպքը չէ: Գրիգորյանի խոսքով, սովորաբար այդպիսի ահազանգեր լինում են, երբ համալսարանում ինչ-որ կարևոր քննություն է նախատեսված լինում:

«Ազատության» հետ զրույցում ԵՊՀ-ի ուսանողներն ասացին, որ բուհում խուճապ չի եղել և շենքից դուրս գալիս ոստիկաններին, փրկարարներին, սակրավորներին և նրանց հետ աշխատող վարժեցված շներին տեսնելուց հետո միայն հասկացել են, որ սա պարզապես ուսումնական տագնապ չէր:

Մայր բուհում ռումբ լինելու մասին լուրը հերքվելուց հետո, փրկարարները հայտարարեցին, որ բոլորը կարող են վերադառնալ շենք և շարունակել ուսումնական գործընթացը:

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG