Մատչելիության հղումներ

Գյումրիի սպանդի գործով տուժող կողմի փաստաբանները ներկա են եղել փորձաքննությանը


Ավետիսյանների տունը Գյումրիում, 12-ը հունվարի, 2015թ.
Ավետիսյանների տունը Գյումրիում, 12-ը հունվարի, 2015թ.

Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նրանք հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։

Տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են եղել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։ Քրեական գործով նշանակված փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, որը նախաքննական մարմինը բավարարել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG