Մատչելիության հղումներ

logo-print

Երեկ ժամը 22-ի սահմաններում ամպրոպից հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցի բուսածածկ տարածքում: Արգելոցի երեք տասնյակ աշխատակիցների ջանքերով երկու ժամ տևած աշխատանքների արդյունքում հաջողվել է մարել հրդեհը:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ժամը 22:40-ին դեպքի վայր են ժամանել նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտաշատ և Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից և մարզային փրկարար վարչությունից ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար:

Հրդեհի մարման աշխատանքներին աջակցել են հարակից համայնքների բնակիչները, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամները:

Հրդեհաշիջման աշխատանքները գտնվել են բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի անմիջական համակարգման ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG