Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի իրավապաշտպանը հարցաքննվել է Նեմցովի գործով


Իրավապաշտպան Անդրեյ Բաբուշկին, արխիվ
Իրավապաշտպան Անդրեյ Բաբուշկին, արխիվ

Մոսկվայում հարցաքննվել է իրավապաշտպան, ակտիվիստ Անդրեյ Բաբուշկինը, ով հայտարարել էր, թե կասկածներ ունի, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար մեղադրվողները մեկուսարանում խոշտանգումների են ենթարկվել։

Մարդու իրավունքների հարցերով կրեմլյան խորհրդի անդամ Բաբուշկինն ասել է, որ իրեն Նեմցովի սպանության գործով հարցաքննել են որպես վկա։ Հենց այդ պատճառով էլ քննիչները թույլ չեն տվել, որ իրավապաշտպանը մեկուսարանում հանդիպի ընդդիմադիր գործչի սպանության մեղադրանքով կալանավորվածներին։

Ավելի վաղ՝ մեղադրյալներին այցելելուց հետո, Բաբուշկինը հայտարարել էր, որ Զաուր Դադաևի մարմնին բազմաթիվ վերքեր է նկատել։ Նախկին ոստիկան Դադաևը Նեմցովի սպանության համար մեղադրվող հինգ անձանցից մեկն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG