Մատչելիության հղումներ

Ուկրաինան ակնկալում է այսօր ԱՄՀ-ից ստանալ 5 միլիարդ դոլար


Ամերիկյան դոլարներ և ուկրաինական հրիվնաներ

Ամերիկյան դոլարներ և ուկրաինական հրիվնաներ

Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի խոսքով՝ ակնկալվում է, որ այսօր Կիևը կստանա Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից հատկացվելիք 5 միլիարդ դոլար առաջին տրանշը՝ հակաճգնաժամային նոր քառամյա ծրագրի շրջանակում։

Նախարարը նշել է, որ 5 միլիարդից 2.8-ը կփոխանցվի Կառավարությանը, իսկ 2.2 միլիարդ դոլարը կտրվի Կենտրոնական բանկին՝ ազգային արժույթը կայունացնելու համար։

Ուկրաինական հրիվնան դոլարի համեմատ արժեզրկվել է մոտ երկու երրորդով՝ կապված երկրի հարավ-արևելքում հակամարտության հետ։

Ըստ Յարեսկոյի, տարեվերջին Կիևը սկսելու է պետությանը պատկանող 3 հազար 300 ընկերությունների սեփականաշնորհման ծրագիր։

Ուկրաինային 17.5 միլիարդ դոլարի աջակցության քառամյա ծրագիրը ԱՄՀ-ն հավանության արժանացրեց մարտի 11-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG