Մատչելիության հղումներ

Իրանի հոգևոր առաջնորդը քննադատում է ամերիկացի սենատորների նամակը


Այաթոլա Ալի Խամենեի, մարտ, 2015թ․
Այաթոլա Ալի Խամենեի, մարտ, 2015թ․

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քննադատել է ամերիկացի հանրապետական սենատորների նամակը, որի հեղինակները սպառնում են վերացնել պաշտոնական Վաշինգտոնի ու Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած համաձայնություն, հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Ամեն անգամ, երբ վեց գերտերությունների ու Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հաջողություն է գրանցվում, Միացյալ Նահանգները դառնում է ավելի կոշտ, կոպիտ ու կտրուկ, ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Սենատորներն իրենց նամակում զգուշացրել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների նախագահի հետ ձեռք բերված ցանկացած համաձայնություն կարող է փոփոխվել, երբ Բարաք Օբաման պաշտոնավարումից հետո՝ 2017 թվականին լքի Սպիտակ տունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG