Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում նախագահը հանդիպեց ՕԵԿ-ին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

Այսօր ավելի վաղ նախագահն ընդունել էր Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ), ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG