Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ


Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ

Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ - ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ:

Երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներն անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին և նավթագազային բնագավառին:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG