Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. ՀՀ-ն կարող է Քուվեյթի համար դառնալ ԵՏՄ շուկա դուրս գալու լավ հարթակ


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության։

Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը։

Կողմերը հեռանկարային են համարել արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու լավ հարթակ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի՝ ծրագրերը լավագույնս իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG