Մատչելիության հղումներ

Ֆերգյուսոնի ոստիկանապետը հրաժարական տվեց


ԱՄՆ - Ցուցարարների և ոստիկանության բախումները Ֆերգյուսոնի մերձակա բնակավայրերից մեկում, 18-ը օգոստոսի, 2015թ․
ԱՄՆ - Ցուցարարների և ոստիկանության բախումները Ֆերգյուսոնի մերձակա բնակավայրերից մեկում, 18-ը օգոստոսի, 2015թ․

Ամերիկյան Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանապետ Թոմաս Ջեքսոնը հրաժարական է տվել:

Ոստիկանապետի հրաժարականը հաջորդել է քաղաքային կառավարության մի քանի անդամների պաշտոնանկությանը՝ դաշնային իշխանությունների զեկույցից հետո, որում տեղի ոստիկանության աշխատանքում ռասայական կողմնակալության մասին էր խոսվում:

Անցյալ տարի օգոստոսին Ֆերգյուսոնում, ապա նաև ամերիկյան այլ նահանգներում բողոքի ցույցեր ու բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ոստիկանի կրակոցից մահացավ սևամորթ պատանին: Բողոքի ակցիաների հիմնական պահանջը ոստիկանապետի հրաժարականն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG