Մատչելիության հղումներ

Նազարբաևը հերթական անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնում


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը ապրիլի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Նազարբաևը, ով Ղազախստանը ղեկավարում է ավելի քան 25 տարի անընդմեջ, այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ նրա գլխավորած իշխող «Նուր Օթան» կուսակցության համաժողովի պատվիրակները առաջադրել են նրա թեկնածությունը:

«Ես կընդունեմ նախագահի պաշտոնում ինձ առաջադրելու՝ ձեր նախաձեռնությունը, միայն այն պատճառով, որ պատրաստվում եմ մեր երկրի համար շատ կարևոր մի շարք նպատակներ առաջարկել», - ասել է Նազարբաևը: - «Նախագահական ընտրություններին պետք է մասնակցեն միայն այն թեկնածուները, ովքեր կարող են առաջարկել կոնկրետ նպատակներ, որոնց կյանքի կոչելու դեպքում մեր ժողովրդի կենսամակարդակը կբարելավվի», - հավելել է 74-ամյա առաջնորդը:

Նախկին պողպատագործ Նազարբաևը նավթով հարուստ Ղազախստանը ղեկավարում է 1989 թվականից, երբ նա գլխավորում էր այն ժամանակ դեռ խորհրդային այդ հանրապետության կոմունիստական կուսակցությունը: Անցած տասնամյակների ընթացքում Նազարբաևը ճնշել է այլախոհության ցանկացած փորձ և Արևմուտքի չափանիշներով ազատ և արդար ճանաչված ընտրություններ չի անցկացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG