Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Բալթյան երկրներ


Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 11-17-ը կմեկնի Բալթյան երկրներ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի և Լատվիայի Ազգային գրադարաններում և Լիտվայի Ցեղասպանության թանգարանում կմասնակցի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսների պաշտոնական բացման արարողությանը և հանդես կգա ելույթներով:

Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխնախագահներ Ինես Լիբինա-Էգներեի եւ Անդրեյ Կլեմենտեւի, Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի, Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG