Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Աբխազիան հուշագիր ստորագրեցին արտաքին քաղաքականության համակարգման մասին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան Մոսկվայում հանդիպման ժամանակ, 11-ը մարտի, 2015թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան Մոսկվայում հանդիպման ժամանակ, 11-ը մարտի, 2015թ.

Այսօր Ռուսաստանն ու Աբխազիան հուշագիր են ստորագրել արտաքին քաղաքականության համակարգման մասին, տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հուշագիրը Մոսկվայում ստորագրել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան։

«Ռուսաստանը կօգնի Աբխազիային արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ», - հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ համաձայնագրի ստորագրումից հետո։

Նշենք, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև դեռևս 2008 թվականին ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը, իսկ Դաշնության և ռազմավարական գործունեության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին՝ որով ռուսական կողմը պարտավորվել է կրկնապատկել աբխազներին հատկացվող տնտեսական օգնությունը։ Այս համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի մարտին։

Հեռանկարում ևս 30 պայմանագրի և համաձայնագրի ստորագրումն է՝ ռազմավարական, սոցիալական, հումանիտար ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG