Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահին


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ համատեղ ընդլայնելու ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը, երեկ ասել է պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ հանդիպման ժամանակ։

Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը կարևորել են փոխայցերի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի համագործակցության անհրաժեշտությունը հայ-չեխական, մասնավորապես, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին` Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Զդենեկ Շկրոմախն իր հերթին նշել է, որ կողմնակից է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Սենատի փոխնախագահին հրավիրել է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG