Մատչելիության հղումներ

Իրաքի զինված ուժերը Թիքրիթում անցել են խոշոր հարձակման


Իրաքի զինված ուժերն ու շիա աշխարհազորայինները ազատագրում են Թիքրիթը, 10-ը մարտի, 2015թ.

Իրաքի զինված ուժերն ու շիա աշխարհազորայինները ազատագրում են Թիքրիթը, 10-ը մարտի, 2015թ.

Իրաքի զինված ուժերը Թիքրիթում անցել են խոշոր հարձակման։ Իրաքի կառավարությունը հաղորդում է, որ երկրի զինված ուժերն ու շիա աշխարհազորայինները դիրքավորվել են քաղաքի հիմնական փողոցներում և ազատագրում են քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից: Կառավարությունը նաև տեղեկացնում է, որ զինված ուժերը շրջապատել են քաղաքը Տիգրիս գետի երկայնքով։

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Իրաքի զորքերը գրավել են քաղաքի կեսը։ «Սակայն սա չի նշանակում, որ կարողանում են ամբողջությամբ վերահսկել քաղաքը, քանի որ զինյալները պայթեցրել են Թիքրիթ տանող կամուրջը, քաղաք մտնող մի քանի ճանապարհներ ևս ականապատված են», - ասել է «Ալ-Ջազիրա»-ի լրագրողը։

Մարտի 2-ին Իրաքի իշխանությունները շուրջ 30 հազարի հասնող զորախմբով սկսեցին գրոհել երկրի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի հայրենի քաղաք Թիքրիթը։ «Իսլամական պետություն»-ը ավելի քան 8 ամիս իր ձեռքում էր պահում քաղաքը և այս ընթացքում հնարավորություն է ունեցել ամրապնդել իր դիրքերը:

Դեռ անցած շաբաթ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն՝ մարտական գործողությունների հետևանքով շուրջ 28 հազար խաղաղ բնակիչներ ստիպված են եղել փախուստի դիմել Իրաքի Սամարրա քաղաքից, որը գտնվում է Թիքրիթի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG