Մատչելիության հղումներ

Օբաման որոշել է Ուկրաինային մահաբեր զենք դեռևս չմատակարարել


ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտիգ, արխիվ

ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտիգ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշել է Ուկրաինային մահաբեր զենք դեռևս չմատակարարել: Այս մասին Associated Press-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտիգը՝ վկայակոչելով Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը։

«Օբաման համակարծիք էր Մերկելի հետ, որ կողմերին պետք է որոշակի ժամանակ այդ հարցը քաղաքական, դիվանագիտական հարթակներում լուծելու համար», - ասել է Վիտիգը։

Գերմանիան դեմ է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային զենք մատակարարելուն, նշելով, որ դրանով իրավիճակը հնարավոր է է՛լ ավելի սրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG