Մատչելիության հղումներ

Արգենտինայում ուղղաթիռների բախման հետևանքով 10 մարդ է զոհվել


Արգենտինա - Վթարված ուղղաթիռների այրվող բեկորները, Լա Ռիոխա նահանգ, 9-ը մարտի, 2015թ․
Արգենտինա - Վթարված ուղղաթիռների այրվող բեկորները, Լա Ռիոխա նահանգ, 9-ը մարտի, 2015թ․

Արգենտինայի հյուսիս-արևմուտքում հեռուստահաղորդման նկարահանումների ժամանակ երկու ուղղաթիռներ օդում իրար են բախվել և կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ՝ հաղորդման մասնակից 8 ֆրանսիացիներ, այդ թվում՝ 3 ճանաչված մարզիկներ, և արգենտինացի օդաչուները:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհվածների թվում են չեմպիոն առագաստանավորդուհի 57-ամյա Ֆլորանս Արթոն, լողորդուհի, օլիմպիական չեմպիոնուհի 25-ամյա Կամիլ Մուֆաթը և բռնցքամարտիկ, 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 28-ամյա Ալեքսիս Վաստինը:

Տեղական պաշտոնյաների վկայությամբ՝ պատահարի ժամանակ լավ եղանակ է եղել, և վթարի պատճառը դեռևս պարզ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG