Մատչելիության հղումներ

Վրաստանը հետաքրքրված է «Հայ եկեղեցու պատմության» դասավանդման փորձով


Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը, որի անդամները հետաքրքրվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման հայկական փորձով:

Կրթության և գիտության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Մկրտչյանը, ներկայացնելով Հայաստանի պետական կրթական ծրագրում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ներդրման գործընթացը, շեշտել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG