Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ անչափահաս տղային առևանգելու դեպքի առթիվ


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, 2015 թվականի մարտի 2-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Վ.Գրիգորյանը Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր անչափահաս որդու ընտրյալի հայրը՝ Գ.Համբարյանը, առևանգել է իր անչափահաս որդուն, ծեծել ու ձեռքից վերցրել բջջային հեռախոսը:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գ.Համբարյանը, տեղեկանալով, որ անչափահաս տղան սիրահետում է իր անչափահաս աղջկան, 2015 թվականի փետրվար ամսին, նույն քաղաքի երկու բնակիչների հետ, նախնական համաձայնությամբ, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասից բացահայտ առևանգել է տղային։

Վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ նրան նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել անասնագոմ, մետաղյա շղթայով կապել անչափահասի ձեռքերը, սպառնացել, ստիպել, որ չանհանգստացնելու խոստում տա, որից հետո վերցրել նրա բջջային հեռախոսը և ազատ արձակել», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG