Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ընդունել է Լիբանանի ՊՆ պատվիրակությանը


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի։
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի։

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

«Հայաստանի պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները: Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Նույնը օրը պատվիրակությանն ընդունել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, ինչի արդյունքում մոտ ապագայում համագործակցությանը կհաղորդվի գործնական բնույթ:

Քննարկվել են նաև երկու երկրների միջև 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը և 2015 թվականի երկկողմ համագործակցության պլանին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG