Մատչելիության հղումներ

Չինաստանը մինչև տարեվերջ կգործարկի յուանով միջազգային վճարային համակարգ


Մինչև տարեվերջ Չինաստանը կգործարկի իր երկար սպասված միջազգային վճարային համակարգը՝ չինական յուանով գործարքներ իրականացնելու համար, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Չինաստանի միջազգային վճարային համակարգի (CIPS) գործարկումը նշանակալի քայլ է յուանը միջազգային վճարային միջոց դարձնելու ճանապարհին և կարող է ավելացնել չինական տարադրամի օգտագործումն աշխարհում՝ կրճատելով գործարքների միջնորդավճարները և բանկային մշակման ժամկետները:

«Ռոյթերզի» անանուն աղբյուրները հաղորդել են, որ նոր համակարգը կգործարկվի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Այս պահին յուանով միջազգային գործարքների համար օգտագործվում են միջնորդ բանկեր Հոնկոնգում, Սինգապուրում և Լոնդոնում, երբեմն էլ՝ Չինաստանում գտնվող թղթակից բանկեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG