Մատչելիության հղումներ

Պուտինը Կադիրովին պարգևատրել է Պատվո շքանշանով


Վլադիմիր Պուտին և Ռամզան Կադիրով, արխիվ

Վլադիմիր Պուտին և Ռամզան Կադիրով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին պարգևատրել է Պատվո շքանշանով:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կադիրովը Ռուսաստանի պետական պարգևին է արժանացել «աշխատանքային հաջողությունների, ակտիվ հասարակական գործունեության և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»:

Պուտինի նույն հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն մարմնամարզուհի, ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ, Ռուսաստանի օլիմպիականների աջակցման ֆոնդի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարիսա Լատինինան:

«Ալեքսանդր Նևսկի» շքանշանով Պուտինը պարգևատրել է Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևին և քաղաքական վերլուծաբան, հեռուստալրագրող և գրող Վալենտին Զորինին, ով փետրվարին նշեց 90-ամյա հոբելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG