Մատչելիության հղումներ

Իրաքի իշխանությունները ճշտում են հերթական հնավայրի վրա ԻՊ հարձակման լուրերը


Իրաք - «Իսլամական պետության» զինյալների վայրագությունները Մոսուլի թանգարանում
Իրաք - «Իսլամական պետության» զինյալների վայրագությունները Մոսուլի թանգարանում

Իրաքի իշխանությունները ճշտում են տեղեկությունները, թե «Իսլամական պետության» զինյալները երեկ հարձակվել են երկրի հյուսիսում գտնվող Խորսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող հնավայրի վրա, որտեղ պեղումներ են իրականացնում։ Վայրը հայտնի է նաև որպես Ասորեստանի նոր մայրաքաղաք, որը կառուցել է Սարգոն երկրորդ թագավորը մեր թվարկությունից առաջ 721 թվականին։

Հիշեցնենք՝ անցած շաբաթներին իսլամիստները Իրաքում ոչնչացրել էին Մոսուլի թանգարանի արժեքավոր ցուցանմուշներն ու բուլդոզերներով հողին հավասարեցրել Նիմրութ ասորական հնագույն քաղաքի ավերակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG