Մատչելիության հղումներ

Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը այցելում է Չեխիա


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով երեկ եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Չեխիա:

Պատվիրակությունը, որի կազմում են ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, այսօր կմասնակցի Չեխիայի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո անցկացվելիք «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես կգա ելույթով: Նույն օրը նախատեսված է հանդիպում Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վաղը Շարմազանովը Պրահայի Կարլի համալսարանում «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին հանդես կգա ելույթ-դասախոսությամբ: Նախատեսվում է հայ խորհրդարանականների հանդիպումը Չեխիայի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG