Մատչելիության հղումներ

Օբաման «մամուլից է իմացել» Քլինթոնի էլ․փոստի հետ կապված պատմությունը


Բարաք Օբամա և Հիլարի Քլինթոն, արխիվ
Բարաք Օբամա և Հիլարի Քլինթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է, թե մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է պաշտոնական նամակագրությունների համար։

Մարտի 7-ին ամերիկյան CBS հեռուստաընկերության հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ իր վարչակազմի քաղաքականությունը խրախուսում է թափանցիկությունը։ «Հենց այդ պատճառով է, որ ինձ մոտ եղած Blackberry-ի նամակները հասանելի են ու արխիվացվում են», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Կալիֆորնիայից դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնշտայնը պահանջել է, որպեսզի Քլինթոնը պարզաբանի, թե ինչու է անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել պաշտոնական նամակագրության համար։

Միացյալ Նահանգների առաջիկա նախագահական ընտրություններում հավանական թեկնածու դիտվող Հիլարի Քլինթոնին այդ նամակագրության համար մարտի 3-ի հրապարակման մեջ քննադատության էր ենթարկել The New York Times-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG