Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման Տուսկի հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում


Բարաք Օբամա և Դոնալդ Տուսկ, արխիվ

Բարաք Օբամա և Դոնալդ Տուսկ, արխիվ

Նախատեսվում է, որ այսօր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հանդիպելու է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Ի թիվս այլ հարցերի քննարկվելու է իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում։

Ուկրաինայի բանակի խոսնակ Անդրեյ Լիսենկոն երեկ հայտարարել է, որ չնայած հրադադարի մասին համաձայնությանը՝ նախորդ 24 ժամվա ընթացքում երկրի հարավի անջատական հատվածներում սպանվել է ուկրաինական բանակի մեկ զինծառայող, երեքը վիրավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG