Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հավանական է համարում Բելառուսի հետ հարաբերությունների բարելավումը


Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչ

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչ

Եվրամիությունը հավանական է համարում Բելառուսի հետ հարաբերությունների բարելավումը։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը հայտարարել է, որ մարտի 7-ին Ռիգայում ԵՄ արտգործնախարարների բանակցություններից հետո իրենք «հնարավորություն են տեսնում ընդլայնելու և խորացնելու Բելառուսի հետ հարաբերությունները»։

Ռինկևիչը միաժամանակ նշել է, որ ԵՄ-ն դեռ մի շարք խնդիրներ ունի Բելառուսի հետ կապված, օրինակ, քաղաքական բանտարկյալների առկայություն այդ երկրում, բայց կարող է քայլ անել հարաբերությունների բարելավման համար։

Հնարավոր է՝ ԵՄ պաշտոնյաները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջին անգամ հրավիրեն Լատիվիայում այս տարի կայանալիք Եվրամության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ 2012-ին այն ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վերստերվելլեն Բելառուսը անվանել էր «Եվրոպայի վերջին բռնապետությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG