Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը կոչ է արել կապանքներից ազատել կանանց ներուժը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Կանանց միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով, որում կոչ է արել կապանքներից ազատել կանանց ներուժը՝ համընդհանուր ապահով ապագա կերտելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր ուղերձում նկատել է՝ դեռ երկար ճանապարհ պետք է անցնել լիարժեք հավասարության հասնելու համար՝ կարևորագույն նպատակ ունենալով գենդերային հիմքով բռնությունների դադարեցումը։

Աշխարհը պետք է միավորվի՝ արձագանքելու մոլեգին ծայրահեղականների կողմից կանանց և աղջիկների թիրախավորմանը, նշել է Բան Կի-Մունը՝ անդրադառնալով նաև ընտանեկան բռնությանը, կանանց կրթության իրավունքին, սեռական շահագործմանը և այլ խնդիրների։

«Իրական փոփոխությունների հասնելու համար 2015 թվականից հետո զարգացման օրակարգում առաջնահերթ ուշադրություն պետք է հատկացվի գենդերային հավասարությանը և կանանց հնարավորությունների ընդլայնմանը: Աշխարհը երբեք 100 տոկոսով չի իրականացնի իր նպատակները, եթե բնակչության 50 տոկոսն ամբողջովին չիրացնի իր ամբողջ ներուժը: Երբ կապանքներից ազատենք կանանց ներուժը, այն ժամանակ կկարողանանք ապահով ապագա կերտել բոլորի համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG