Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետը խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին


Այսօր Ստեփանակերտում կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության 5-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Իր ելույթում անդրադառնալով մայիսին Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Հարությունյանը նշել է, որ ««Ազատ հայրենիք» կուսակցությունը, լինելով ԼՂ առաջատար քաղաքական ուժը, ամենայն պատասխանատվությամբ քայլում է դեպի խորհրդարանական հերթական ընտրություններ»:

«Հանրապետության կառավարման համակարգը կայացման այնպիսի մի հանգրվանում է, որ պետք է արժեվորենք նախընթաց ձեռքբերումները՝ միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե, իրոք, կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը: Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով»,- ասել է Լեռնային Ղարաբաղի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG