Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանը» որոշել է Գյումրի չմտնել


Ավտոերթով Շիրակի մարզ մեկնած «Հիմնադիր խորհրդարանը» որոշում է կայացրել Գյումրի չգնալ, քանի որ հնարավոր սադրանքների մասին տեղեկություն է ստացել։

Ավտոերթի մասնակիցները այժմ Շիրակի մարզի Ազատան գյուղում են, նրանք որոշել են փոխել իրենց երթուղին և այլ բնակավայրերով ետ վերադառնալ Երևան։

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ լարված իրավիճակ էր ստեղծվել Գյումրի քաղաքի մուտքի մետ, որտեղ հավաքված մի քանի տասնյակ երիտասարդները սպառնացել էին տարածքում աշխատող լրագրողներին, հայհոյել նրանց։

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG