Մատչելիության հղումներ

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կմասնակցի Ղարաբաղի ԱԺ ընտրություններին


Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը։

Համագումարը առաջարկել է կուսակցության Գործադիր մարմնին, կուսակցության նախագահին և տարածքային կառույցներին` 2015թ. մայիսի 3-ին կայանալիք ԼՂ խորհրդարանի ընտրություններին ընդառաջ ամբողջականացնել կուսակցական և ոչ կուսակցական գործիչների հետ բանակցությունները` մեծամասնական բոլոր ընտրատարծքներում թեկնածուներ առաջադրելու կամ սատարելու և կուսակցության համամասնական ցուցակ ձևավորելու համար:

Կուսակցությունը նաև տեղեկացնում է, որ մինչև մարտի 19-ը տեղի կունենա «Ազգային վերածնունդ»-ի Գործադիր մարմնի նիստը, որը կհաստատի և Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի կուսակցության համամասնական ցուցակը: Կհաստատվեն նաև մեծամասնական թեկնածուները:

Կուսակցությունը ստեղծվել է 2013թ. փետրվարին և գրանցվել 2013թ. մայիսին: «Ազգային վերածնունդն» այժմ ունի շուրջ 560 անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG