Մատչելիության հղումներ

Վահագն Դավթյանի տարրն արժանացավ միջազգային ճանաչման


Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հանձնախումբը հաստատել ու տարրերի դասակարգման ցանկում ընդգրկել է հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանի օղակների վրա կատարած վարժության նոր տարրը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի կազմում սպորտի վարպետը անցյալ տարի Քաթարում մասնակցել էր աշխարհի գավաթի խաղարկությանը , օղակների վրա վարժությունում գրավել էր երկրորդ տեղը: Այդ առաջնության ժամանակ օղակների վրա Դավթյանն աշխարհում առաջինը կատարել էր կախ վիճակից, ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով խաչ տարրը:

Հիշեցնենք , որ մինչ այս տարրերի դասակարգման ցանկում գրանցվել են Հրանտ Շահինյանի (նժույգթափ), Ալբերտ Ազարյանի (օղակների վրա, երկու տարր), Արթուր Հակոբյանի (հենացատկ ) և Վահագն Ստեփանյանի (նժույգաթափ) տարրերը:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG