Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը դատարանի որոշմամբ պետք է 10 հազար լիրա վճարի հայ-թուրքական հաշտեցման հուշարձանը «հրեշավոր» անվանելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել թուրքական դատարանի որոշումը, ըստ որի նախագահ Էրդողանը տուգանվել է Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղությունը խթանող արձանը քննադատելու համար:

Թուրք-հայկական սահմանից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բլրի վրա կառուցված քանդակը հայտնի է նաև «Մարդկության արձան» անվանմամբ։ Հեղինակը Մեհմեդ Աքսոյն է։

2011 թվականին Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաք կատարած այցի ժամանակ, Ռեջեփ Էրդողանը քանդակն անվանել է հրեշավոր» և կոչ արել տեղական իշխանություններին ապամոնտաժել այն: Արձանի հեղինակը, արձագանքելով նախագահի կոչին, պնդել է, թե նման պիտակավորումը վիրավորանք է, և արձանի հեռացումը (2011 թվականի հունիսի 14-ին) իրեն հոգեկան տառապանք է պատճառել։

Նախագահի փաստաբանները մինչդեռ հակադարձում են՝ ասելով, որ Էրդողանի մեկնաբանությունը ոչ թե վիրավորանք է, այլ քննադատություն, նշում է թուրքական Hurriyet Daily News-ը։

International Business Time պարբերականն, անդրադառնալով թեմային, հիշեցնում է հայ-թուրքական հարաբերությունների լարվածության մասին՝ նշելով, որ «լարվածության պատճառը 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կողմից հայերի սպանությունների հետևանքով առաջացրած թշնամանքն է»։ «Շատերն այն կոչում են ցեղասպանություն»,- գրում է ամերիկյան պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG