Մատչելիության հղումներ

Ապրիամով. ԶՈւ ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության լրատվականի։

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության լրատվականի։

«2014 թվականի մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ը ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները՝ թե՛ խաղաղ, և թե՛ պատերազմական պայմաններում», - այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է Զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը։

Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարության վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում հաշվետու զեկույցներ են ներկայացվել զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման ահնրաժեշտության, ԶՈՒ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի, պարենային ու իրային ապահովման հարցերի վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության իրականացրած բուժկանխարգելիչ, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միջոցառումներին։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված ևս մեկ անգամ զգոնության ու պատասխանատվության կոչ է հղել նիստի մասնակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG