Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան զինված ուժերի թվակազմը ավելացնում է մեկ երրորդով


Ուկրաինայի բանակի տանկերը Դոնեցկի տարածաշրջանում, փետրվար, 2015թ․

Ուկրաինայի բանակի տանկերը Դոնեցկի տարածաշրջանում, փետրվար, 2015թ․

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է զինված ուժերի թվակազմը մեկ երրորդով ավելացնելու և 250 հազարի հասցնելու վերաբերյալ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկի օգտին։ 423 պատգամավորներից կողմ են քվեարկել 270-ը։

Ով դեմ է արտահայտվել նախագծին ու կողմ չի քվեարկել՝ նա աշխատում է Պուտինի ու ռուսական ագրեսիայի օգտին, հայտարարել է Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն։

Փաստաթղթի հավելվածում նշվում է, որ նախատեսվում է ստեղծել օպերատիվ կառավարման երկու կենտրոն, 11 բրիգադ, 4 գունդ, 18 գումարտակ, 16 ստորաբաժանում ու 13 դասակ։

Նախագիծն օրենքի ուժ կստանա նախագահի վավերացնելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG