Մատչելիության հղումներ

Ռենցին և Պուտինը քննարկել են ՌԴ-ԵՄ հարաբերությունները


Վլադիմիր Պուտին և Մատեո Ռենցի, Մոսկվա, 5-ը մարտի, 2015թ․

Վլադիմիր Պուտին և Մատեո Ռենցի, Մոսկվա, 5-ը մարտի, 2015թ․

Նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը, Մոսկվա ժամանած Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին իր երկրի դրոշի գույներով ժապավենով փաթեթավորած 6 մեխակ է դրել Նեմցովի սպանության վայրում։ Այնուհետև, Ռենցին առանձին-առանձին հանդիպել է Պուտինի ու վարչապետ Մեդվեդևի հետ։

Հանդիպման սկզբում Իտալիայի վարչապետը Պուտինին ասել է, որ ցանկանում է քննարկել Ռուսաստանի ու Եվրամիության հարաբերությունների հարցը՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

Մարտի 4-ին Ռենցին Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին։

Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները ազդել են նաև Իտալիայի տնտեսության վրա, քանի որ Իտալիան Ռուսաստանը համարում է իր հիմնական արտաքին շուկաներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG