Մատչելիության հղումներ

Լիտվան պատրաստակամ է օժանդակել Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսին:

Հանդիպման ժամանակ Բեռնատոնիսն ասել է, որ Լիտվան աջակցում է Հայաստանին Արևելյան գործընկերությունում և շեշտել է, որ իր երկիրը, որպես բարեկամ երկիր և գործընկեր, պատրաստակամ է օժանդակել Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը:

Սերժ Սարգսյանն իր հերթին կարևորել է Հայաստանի և Լիտվայի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցությունը և ողջունել նախարար Բեռնատոնիսի այցի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը:

«Սարգսյանը նաև նշել է, որ տնտեսական ոլորտում հայ-լիտվական համագործակցության մեծ ներուժը դեռևս լիարժեքորեն օգտագործված չէ, ինչի համար անհրաժեշտ է զգալի աշխատանք իրականացնել իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ», - մասնավորապես ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG