Մատչելիության հղումներ

Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է


Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:

Բուք է Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում:

Ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը երկկողմանի բացվել է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG