Մատչելիության հղումներ

Օսկանյան. ԲՀԿ-ն չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունը


Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյան, արխիվ
Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան»-ին (ԲՀԿ) անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը», - քիչ առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ պարզաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամակցությունը դադարեցնելու իր որոշումը։

«Իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի, իմ գնահատմամբ, բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու», - հայտարարությունում ասել է Օսկանյանը։

Նա նշել է, որ նրանք, ովքեր «չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար»:

«Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա և նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները: Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական և հակասահմանադրական օգտագործումն առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը», - ասել է ԲՀԿ նախկին անդամը՝ նշելով. - «Երկրորդ, որ ավելի կարևոր է, այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Օսկանյանը շնորհավորել է Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկը ստանձնելու համար՝ շարունակելով. - «Դա, կարծում եմ, ճիշտ որոշում էր կուսակցության քաղխորհրդի կողմից: Կուսակցությունն ունի գիտակից և նվիրված քաղաքական թիմ, որը, հուսով եմ, կշարունակի պայքարը երկրում քաղաքական մենաշնորհի դեմ, ինչպես նաև քաղաքական մթնոլորտի առողջացման համար: Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին իրենց հետագա գործունեության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG