Մատչելիության հղումներ

Հունվար-փետրվարին օդանավով Հայաստանից մեկնել է ժամանողներից 11․5 հազարով ավելի մարդ


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահը, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահը, արխիվ

2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 հազար 792 ուղևորի, ինչը շուրջ 95-ով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ՝ 234 հազար 887 ուղևոր, տեղեկացնում է Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այս տարվա առաջին երկու ամիսներին մեկնողների թիվը կազմել է 123 հազար 164 ուղևոր, իսկ ժամանել է 111 հազար 628 ուղևոր, մեկնողների և ժամանողների թվի բացասական հաշվեկշիռը կազմում է 11 հազար 536: Նախորդ տարվա առաջին երկու ամիսներին այդ երեք ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 123 հազար 403, 111 հազար 628 և 11 հազար 919։

Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նաև տեղեկացնում է, որ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 046 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը՝ 1 355:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG